Մատչելիության հղումներ

Եկատերինբուրգում պայթեցվել է «Միասնական Ջավախք»-ի ղեկավար անդամի մեքենան


Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում պայթեցվել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, հայտնի գործարար Խաչիկ Սահարյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Պայթյունի պահին մեքենայում գտնվող Սահարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

«Ջավախք-ինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սահարյանը ծնունդով Ջավախքի Ախալքալակի շրջանի Կումուրդո (Գյումբուրդա) գյուղից է:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք մահափորձը կապված է Խաչիկ Սահարյանի քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական գործունեության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG