Մատչելիության հղումներ

Սամվել Թադեւոսյանին սպանողների նկատմամբ դատավճիռն ուժի մեջ է մտել


Ռուսաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Մոսկվայի մարզային դատարանի դատավճիռը Հայաստանի քաղաքացի Սամվել Թադեւոսյանին սպանողների նկատմամբ: Ինչպես վկայում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ ռուսաստանցի 7 երիտասարդները դատապարտվել են 11,5-ից 4,5 տարվա ազատազրկման:

2005 թվականի օգոստոսի 9-ին 19-ից 28 տարեկան երիտասարդները, որոնք արմատական ազգայնամոլական հայացքներ ունեին, պայմանավորվել են հարձակում գործել այլազգիների վրա:

Մերձմոսկովյան գնացքներից մեկում նրանք հարձակվել են Սամվել Թադեւոսյանի վրա եւ սկսել ծեծել նրան ձեռքերով, ոտքերով եւ մետաղյա շղթայով: Ջարդած շշի բեկորով նրանք հարվածել են Թադեւոսյանի գլխին եւ պարանոցին, ինչի արդյունքում նա մահացել է:

Իրենց գործողությունները խմբի անդամները նկարահանել են տեսախցիկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG