Մատչելիության հղումներ

Առաջիկա երկու տարիներին «ՀայՌուսգազարդ»-ը 192 միլիոն դոլարի ներդրումներ կիրականացնի


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ» ընկերության` 2007-2009 թվականների ներդրումային ծրագրին:

Նշված ժամանակամիջոցում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է իրականացնել 68 232,6 միլիոն դրամ կամ շուրջ 192,2 միլիոն դոլար ծավալով (առանց ավելացված արժեքի հարկի) ներդրումներ: 40 295,1 մլն դրամի կամ շուրջ 113,5 միլիոն դոլարի աշխատանքներ կատարվելու են 2007 թվականին:

Ինչպես հաղորդում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «ՀայՌուսգազարդ»-ի 2007-2009 թվականների ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է լինելու գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի, ինչպես նաեւ՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի ընդլայնմանն ու վերակառուցմանը:

Հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ին հանձնարարել է նաեւ մինչեւ 2007 թվականի նոյեմբերի 1-ը համաձայնեցման ներկայացնել ընկերության 2008-2010 թվականների ներդրումային ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG