Մատչելիության հղումներ

Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ»


Մարտի 12-ից Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ»: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հարցմանն ի պատասխան հավելեցին սոսկ, որ շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումներին կմասնակցեն դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արտգործնախարարը լրագրողների ասաց նաեւ, որ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Կոնկրետ օրը դեռեւս հստակեցված չէ:

Մոտ ժամանակներս տարածաշրջան` այդ թվում Նախիջեւան է այցելելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը: Վարդան Օսկանյանի փոխանցմամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության համաձայնությունները կան արդեն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել նաեւ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը: Այցի ժամկետները դեռեւս հստակեցված չեն:

«Հայտնի է, սակայն, որ այցից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն իր գնահատականները կտա [Նախիջեւանի տարածքում] խաչքարերի եւ ընդհանրապես հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ», - ասաց Վարդան Օսկանյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG