Մատչելիության հղումներ

Աշխարհի ադրբեջանցիներն ու թուրքական սփյուռքի կազմակերպությունները Բաքվում համաժողով են նախաձեռնել


Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանում է Բաքու՝ մասնակցելու աշխարհի ադրբեջանցիների եւ թուրքական սփյուռքի կազմակերպությունների առաջին համաժողովին, որը նախատեսված է ուրբաթ օրը:

«Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, Բաքվում Թուրքիայի վարչապետը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու:

Ըստ ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի, նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Թուրքիայի վարչապետը մասնակցելու է նաեւ Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպանատան բացման արարողությանը:

Հաղորդագրություններում նշվում է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթը:

Թուրքիայի վարչապետի այցելության նախօրեին APA գործակալությանը տված հարցազրույցում «Միացյալ Ադրբեջան ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրեթ Հասանղուլիեւը հայտարարել է, թե ՎՈՒԱՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը քննարկելու ժամանակը հասունացել է, եւ լավ կլինի այդ խնդիրը քննարկել Թուրքիայի վարչապետի հետ:

Նրա կարծիքով, Թուրքիայի անդամակցությունը ցույց կտա, որ ՎՈՒԱՄ-ի սահմանները ԱՊՀ-ի երկրներով չեն սահմամափակվում, եւ դա տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցությունն ու հարաբերություններն ավելի սերտացնելու հնարավորություն կտա:

ՎՈՒԱՄ-ի կազմում ներկայումս ընդգրկված են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG