Մատչելիության հղումներ

Երիտասարդները որոշել են գնալ ընտրությունների, որպեսզի իրենց ձայները չկեղծվեն


«Մաքս Լիբերթի»-ի անցկացրած փոքր հարցումը ի հայտ բերեց երիտասարդների, որոնք կարծում են, որ մինչեւ ընտրությունները պետք է քայլեր ձեռնարկել եւ պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ եթե չստացվի` ուղղակի չգնալ ընտրությունների:

Այդուհանդերձ, երիտասարդների մեծամասնությունը ուղղակի համոզված է, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են, սակայն որոշել է գնալ ընտրությունների, քանի որ «եթե ընտրես, քո ձայնն այլեւս չեն կարող օգտագործել»:

Հարցվածների մեծամասնությունը սպասում է ընտրակաշառքի` 5000-10 000 դրամի սահմաններում: Նրանցից շատերը պատրաստ են վաճառել իրենց ձայները, քանի որ կարծում են, որ իրենց ձայնը որոշիչ չի լինելու: Ոմանք նույնիսկ ասում են, որ պատրաստ են բոլոր առաջարկողներից գումար վերցնել եւ նրանցից յուրաքանչյուրին խոստանալ, որ հենց իրենց են ընտրելու, սակայն անելու են ճիշտ հակառակը՝ կամ չեն գնալու, կամ էլ ընտրելու են իրենց դուր եկած թեկնածուին՝ անկախ ընտրակաշառքից:

Ուսանողներից շատերը նշեցին, որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, որովհետեւ ամեն օր տեսնում են նույն դեմքերը, լսում են հին խոստումները եւ ոչ մի առաջընթաց չեն տեսնում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG