ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը հավանություն է տվել հանրապետական Ռիչարդ Լուգարի առաջարկած բանաձեւի նախագծին, որով ՆԱՏՕ-ին կոչ է արվում հնարավորինս արագ դաշինքում որպես լիիրավ անդամներ ընդգրկել Ալբանիան, Խորվաթիան, Վրաստանը, Մակեդոնիան եւ Ուկրաինան:
Այժմ օրինագիծը ենթակա է քննարկման Սենատի լիագումար նիստում, որտեղ ընդունվելու դեպքում գործողության մեջ կմտնի նախագահ Ջորջ Բուշի կողմից հաստատվելուց հետո:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի վարչակազմին հնարավորություն կտա ֆինանսավորել ռազմական ոլորտի բարեփոխումները հիշյալ երկրներում՝ նախապատրաստելով նրանց անդամակցությունը դաշինքին:
Ալբանիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան 2002 թվականից մասնակցում են ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին, մինչդեռ Վրաստանին եւ Ուկրաինային այդ ծրագրին մասնակցություն դեռ չի առաջարկվել:
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքում նախկին խորհրդային հանրապետությունների ընդգրկման հեռանկարի առնչությամբ: