Մատչելիության հղումներ

Անցած տասնամյակում աշխարհում հազարից ավելի լրագրող է սպանվել


Անցած տասնամյակում աշխարհում սպանվել են հազարից ավելի լրագրողներ եւ լրատվամիջոցների այլ աշխատակիցներ, ընդ որում նրանց կեսից ավելին՝ խաղաղ պայմաններում: Այս մասին ասված է Լրատվության անվտանգության միջազգային ինստիտուտի՝ այսօր հրապարակած զեկույցում:

Համաձայն 1996 թվականի հունվարից մինչեւ 2006 թվականի հունիս անցկացված հետազոտության արդյունքների վրա հիմնված զեկույցի՝ թղթակիցների համար ամենավտանգավոր տեղը Իրաքն է, որտեղ նշված ժամանակահատվածում սպանվել է 138 լրագրող, ապա հաջորդում են Ռուսաստանը՝ 88, եւ Կոլումբիան՝ 72 սպանված լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG