Մատչելիության հղումներ

Բրիտանական լեգենդար ռոքի տեսաերեկոներ Երեւանում


Բրիտանական լեգենդար ռոք խմբերի ռոք օպերաները, ռոք ֆիլմերն ու համերգները` մեկ վայրում. Ավանգարդ ֆոլկ երաժշտության ակումբ, մարտի 7- 31-ը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ, ժամը՝ 18:00:

«Պետք է անել ամեն հնարավորը Հայաստանում լավ երաժշտություն, լավ կինո, լավ մշակույթ ներմուծելու համար: Սա առաջին քայլն է՝ կոտրելու այն մեծ պատը, որ այսօր կա տարբեր տիպի երիտասարդների եւ սերունդների միջեւ: Սա առաջին փորձերից մեկն է՝ հավաքելու երիտասարդներին մեկ վայրում՝ լավ, ճաշակով եւ որակյալ երաժշտություն լսելու համար», - ասում է բրիտանական լեգենդար ռոքի տեսաերեկոների կազմակերպիչներից մեկը՝ Նարեկ Բախտամյանը:

Փառատոնը նաեւ լավ համագործակցության դաշտ է երիտասարդ ռեժիսորների եւ հայ ռոքերների համար. ռեժիսորները կարող են այս նախագծի շրջանակներում դիտել ռոք խմբերի մասին նկարահանված բրիտանական ֆիլմերն ու, ինչու չէ, ֆիլմեր նկարահանել մեր՝ հայկական ռոք խմբերի մասին:

Այս ամիսը նվիրված է բացառապես բրիտանական ռոքին, սակայն ծրագիրը շարունակական բնույթ է կրում, եւ առաջիկա ամիսներին հայ երիտասարդ հանդիսատեսին նոր անակնկալներ են սպասվում:

«Նման նախագծերի միջոցով պատը կամաց-կամաց կքանդվի, եւ մի օր մենք կունենանք մի քաղաք, մի երկիր, որտեղ կապրենք ճիշտ մշակութային կյանքով», - համոզված է Նարեկ Բախտամյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG