Մայիսի 12-ին ընտրվելիք Ազգային ժողովում մեծամասնականով ընտրվելիք 41 պատգամավորական տեղերի համար առաջադրվել է 173 մարդ. միջին հաշվարկով, 4-5 թեկնածու կպայքարի յուրաքանչյուր մանդատի համար: 5 ընտրատարածքներում, սակայն, առաջադրվել է մեկական թեկնածու:
Լոռու մարզի Տաշիր եւ Ստեփանավան քաղաքներն ու շրջակա գյուղերը ներառող թիվ 32 ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սուրիկ Պողոսյանն է, ով ձեռնարկատեր Կարեն Կարապետյանի ազգականն է: Լիազորություններն ավարտող Ազգային ժողով Կարեն Կարապետյանն ընտրվել է հենց թիվ 32 ընտրատարածքից, իսկ գալիք ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նույն կուսակցության կողմից առաջադրված, նախկին օրինացերկրական Մելիք Մանուկյանը միակ թեկնածուներն են Աբովյանում` համապատասխանաբար թիվ 28 եւ 27 ընտրատարածքներում:
Երեւանում` թիվ 7 ընտրատարածքում առանց մրցակցի կքվեարկվի գործարար Սամվել Ալեքսանյանը:
Իսկ Արմավիրի մարզում թիվ 20 ընտրատարածքում առաջադրված Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի մերձավոր ազգական Հրանտ Գրիգորյանը արդեն երրորդ անգամ անընդմեջ միակ թեկնածուն է տվյալ ընտրատարածքում:
Աստղիկ Բեդեւյան