Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն երեքշաբթի երեկոյան կժամանի Երեւան:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ Ֆասյեի այցի նպատակը արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի` մարտի 13-14-ին Ժնեւում կայանալիք հերթական հանդիպումը նախապատրաստել է:
Մարտի 7-ին նախատեսված է Բեռնար Ֆասյեի հանդիպումը Վարդան Օսկանյանի հետ: Երեւանից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահը կմեկնի Բաքու:
Կարինե Քալանթարյան