Մատչելիության հղումներ

Ադրբեջան կայցելի Լեհաստանի նախագահը


Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի այցը Ադրբեջան:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչը, նախնական տվյալներով, Կաչինսկին Բաքու է այցելելու մարտի 30-ին: Այցի ավելի կոնկրետ ժամկետները կհստակեցվեն այս շաբաթ, իսկ ներկայումս կողմերը մշակում են այցի ծրագիրը:

Լեխ Կաչինսկին Ադրբեջան է ժամանելու Ղազախստանից, ուր պաշտոնական այց է կատարելու:

Դա Կաչինսկիի՝ Ադրբեջան առաջին այցը կլինի Լեհաստանի նախագահի պաշտոնում:

Այցի ընթացքում կողմերը քննարկելու են եվրոպական կառույցներին ինտեգրման շրջանակներում երկու երկրների համագործակցության հեռանկարները՝ երկկողմ եւ տարածաշրջանային մակարդակներում:

Անցյալ շաբաթ Հարավային Կովկաս տարածաշրջանային այց էր կատարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG