Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լայնորեն ներկայացված են հայաստանյան խոշոր գործարարները


Հայաստանի հանրապետական կուսակցության` չորեքշաբթի ուշ երեկոյան հաստատված համամասնական ցուցակում լայնորեն ներկայացված են հայաստանյան խոշոր գործարարները:

Ցուցակում ընդգրկված են Հարություն Փամբուկյանը, Աշոտ Արսենյանը («Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր), Մանվել Բադեյանը («Եվրոստան-ույուտ» ընկերության սեփականատեր), Գագիկ Աբրահամյանը (DCA ադամանդագործական ընկերության խորհրդի նախագահ), Տիգրան Արզաքանցյանը («Գրեյթ վելի» ընկերության նախագահ), Արկադի Համբարձումյանը («Դերժավա» ընկերության նախագահ), Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյով») եւ այլոք:

ԿԸՀ-ին ներկայացվել է նաեւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 42 անուն: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետյանը ասաց, որ առաջին հնգյակում նախկին օրինացերկրականներ Արտակ Սարգսյանին, Արա Արամյանին, Գագիկ Մխեյանին միտումնավոր կերպով են ընդգրկել` իրենց թիմը ուժեղացնելու նպատակով:

Տիգրան Կարապետյան վստահ է, որ, եթե կեղծիքներ չլինեն, Ժողովրդական կուսակցությունը ապագա խորհրդարանում կունենա 15-20 պատգամավորական մանդատ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG