Հայաստանի հանրապետական կուսակցության` երեկ ուշ երեկոյան հաստատված համամասնական ցուցակում լայնորեն ներկայացված են հայաստանյան խոշոր գործարարները:
Ցուցակում ընդգրկված են Հարություն Փամբուկյանը, Աշոտ Արսենյանը («Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր), Մանվել Բադեյանը («Եվրոստան-ույուտ» ընկերության սեփականատեր), Գագիկ Աբրահամյանը (DCA ադամանդագործական ընկերության խորհրդի նախագահ), Տիգրան Արզաքանցյանը («Գրեյթ վելի» ընկերության նախագահ), Արկադի Համբարձումյանը («Դերժավա» ընկերության նախագահ), Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյով») եւ այլոք:
ԿԸՀ-ին ներկայացվել է նաեւ Տիգրան Կարապետյանի ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 42 անուն: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետյանը ասաց, որ առաջին հնգյակում նախկին օրինացերկրականներ Արտակ Սարգսյանին, Արա Արամյանին, Գագիկ Մխեյանին միտումնավոր կերպով են ընդգրկել` իրենց թիմը ուժեղացնելու նպատակով:
Տիգրան Կարապետյան վստահ է, որ, եթե կեղծիքներ չլինեն, Ժողովրդական կուսակցությունը ապագա խորհրդարանում կունենա 15-20 պատգամավորական մանդատ:
Ռուզաննա Ստեփանյան