Մատչելիության հղումներ

«Հայաստանի քաղաքացիները գերադասում են ավանդադրել դրամով»


Հունվարին Հայաստանում արձանագրվել է ժամկետային ավանդների աննախադեպ`12 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են իրենց խնայողությունները բանկերին եւ գերադասում են ավանդադրել հայկական դրամով: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Տիգրան Սարգսյանը դրամի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ է բացատրել նաեւ փաստը, որ առաջին անգամ առեւտրային բանկերի ներգրաված միջոցների 50 տոկոսից ավելին նույնպես դրամով է կատարվել:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, խոսվել է նաեւ աշխատավարձի աճի ցուցանիշների մասին. հունվարին արձանագրվել է շուրջ 20 տոկոս աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG