Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ին հայտ է ներկայացրել «Իմփիչմենտ» դաշինքը


Երեքշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում գրանցման հայտ է ներկայացրել Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» եւ Միքայել Հարությունյանի գլխավորած Պահպանողական կուսակցություններից կազմված «Իմփիչմենտ» դաշինքը:

Հայտը ներկայացնելուց հետո, ըստ գործող կարգի, դաշինքում այլ քաղաքական ուժեր չեն կարող ներգրավվել, եւ ԿԸՀ-ն գրանցումը պիտի իրականացնի երեք օրվա ընթացքում: Դաշինքի կողմից առաջիկայում ԿԸՀ-ին ներկայացվելիք ցուցակում կարող են, այդուհանդերձ, ընգրկվել քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոս Մակեյանը ասաց, որ ցուցակի ձեւավորման շուրջ այժմ քննարկումներ ընթանում են միայն «Ժողովրդավարական Հայրենիք»-ի, Պահպանողական կուսակցության եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության այլ անդամների միջեւ:

«Այլընտրանք»-ի նախաձեռնող խմբի անդամներից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվեն նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG