Հայաստանը ձգտում է ամբողջապես ու արդյունավետ օգտագործել Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության ընձեռած հնարավորությունները եւ այդ համատեքստում Լեհաստանը դիտում է հիմնական գործընկերներից մեկը: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր ընդունելով Լեհաստանի արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգային:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` նշելով, որ դրանք հետագա զարգացման լավ հնարավորություններ ունեն:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանը շահագրգիռ է լայնածավալ հարաբերություններ ունենալ Արեւելյան Եվրոպայի ամենախոշոր եւ ամենից մեծ տնտեսությունն ունեցող երկրի հետ:
Երկկողմ կապերն ավելի գործնական դարձնելու համար նախագահն ընդգծել է որոշակի ինստիտուցիոնալ քայլերի անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հայ - լեհական միջկառավարական հանձնաժողովի կազմավորման գործընթացի հնարավորինս արագ ավարտը:
Հայաստանի նախագահ մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, անդրադարձել են անմիջական հարեւան պետությունների հետ հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:
Երեկ Լեհաստանի արտգործնախարարը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: