«Հայաստան - 2020» ծրագրի շրջանակներում պարբերաբար կատարվող հետազոտությունները հաստատում են, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան զգալի աճ է արձանագրել: Դրանց թիվը, այդուհանդերձ, շարունակում է աննշան մնալ՝ միջազգային ստանդարտների համեմատությամբ:
Հայաստան այցելողների աշխարհագրությունը լայն է, սակայն այստեղ էական դեր են խաղում խոշոր հայկական համայնք ունեցող երկրները: Հետազոտությունները վկայում են, որ տուրիստական սեկտորը համեմատաբար փոքր ծավալներ ունի՝ նույնիսկ տարածաշրջանային մակարդակով:
Զեկույցի համաձայն, Հայաստանը «ծանոթ չէ միջին ճանապարհորդին եւ կասկածներ է հարուցում անվտանգության տեսանկյունից»: Շատերը Հայաստանն «անկայուն եւ վտանգավոր կովկասյան տարածաշրջան» են համարում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը չունի տուրիզմի զարգացման հստակ գծագրված ռազմավարություն:
Լիանա Մնացականյան