Մատչելիության հղումներ

Սիմոն Ծատուրյան. «Արմեն Հարությունյանի սպանությունը կատարվել է ազգայնական հողի վրա»


«Հայաստանի քաղաքացի Արմեն Հարությունյանի սպանությունը Մոսկվայում կատարվել է ազգայնական հողի վրա», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբան Սիմոն Ծատուրյանը, որը պաշտպանելու է սպանվածի իրավահաջորդների շահերը:

38-ամյա Հարությունյանի դիակը՝ «դանակով կամ այլ կտրող-ծակող գործիքով» հասցված 22 վերքերով, հայտնաբերվել է չորեքշաբթի երեկոյան, Ռուսաստանի մայրաքաղաքի Գոսպիտալնի վալ փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ:

Հարությունյանը անչափահաս երկու երեխա ունի: Նրա ծնողները Տավուշի մարզից են:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG