Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ղարաբաղյան համակարտության լուծումը կարող է գտնվել միջազգային միջնորդների կողմից»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող է գտնվել միջազգային միջնորդների կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Բեռլինում գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո:

«Դա շատ նրբանկատ թեմա է, եւ կողմերի հետ մշտապես աշխատող միջնորդների դերը այստեղ այն է, որպեսզի Բաքվին եւ Երեւանին օգնեն՝ գալու համաձայնությունների, որոնք լայն աջակցություն կվայելեն թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, դրա հնարավորությունները կան. - «Մենք ակնկալում ենք, որ պահպանելով այդ ամբողջ աշխատանքի նրբանկատ բնույթը, զգուշորեն մոտենալով բոլոր տեսանկյուններին, մենք կարող ենք կողմերին հանգեցնել նրանցից յուրաքանչյուրի համար ընդունելի որոշման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG