Ֆիզուլիի շրջանում տեղակայված ադրբեջանական զորամասի հինգ զինվորներ են վիրավորվել չորեքշաբթի օրը ականի պայթյունի հետեւանքով:
Ինչպես APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրները, դեպքը պատահել է ականապատված չեզոք տարածքում:
Նախ ականի վրա պայթել է զինվորներից մեկը, իսկ մյուս չորսը, փորձելով օգնել առաջինին, նույնպես ականի են հանդիպել եւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը հայտնել է, որ զինվորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը միջին ծանրության է:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: