Մատչելիության հղումներ

Արքայազն Հարրին կծառայի Իրաքում


Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը՝ արքայազն Հարրին կծառայի Իրաքում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանության նախարարության հայտարարությունը:

Պաշտպանության նախարար Դես Բրաունն այսօր պառլամենտի անդամներին է ներկայացրել այն ստորաբաժանումների ցուցակը, որոնք ապրիլին ռոտացիոն կարգով մեկնելու են Իրաք: Այդ ստորաբաժանումների թվում է նաեւ այն ջոկատը, որտեղ ծառայում է արքայազն Հարրին:

Ինքը՝ արքայազնը բազմիցս ասել է, թե չի ցանկանում, որ տարբերություն դրվի իր եւ մնացած ծառայողների միջեւ, եւ պատրաստակամություն է հայտնել ծառայել ցանկացած վայրում, ուր իրեն կգործուղի հրամանատարությունը:

Վերջին անգամ արքայական ընտանիքի անդամը՝ արքայազն Էնդրյուն, պատերազմի գոտի էր գործուղվել 25 տարի առաջ՝ Ֆոլքլենդյան կղզիների շուրջ Արգենտինայի հետ ծագած ճգնաժամի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG