Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին կայցելի Լեռնային Ղարաբաղ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այցելելու է Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, դիվանագետը հայտնել է, որ այցի նպատակը «տարածաշրջանի համայնքների միջեւ վստահության հաստատումն է՝ հակամարտության խաղաղ կարգավորման լույսի ներքո»:

Սեմնեբին հայտարարել է, որ ադրբեջանցիները եւ հայերը պատմական հարեւաններ են, եւ նրանց միջեւ կապեր չկան միայն վերջին մեկուկես տասնամյակում:

Համայնքների միջեւ կապերի հաստատումը, Եվրամիության հատուկ ներկայացուցչի կարծիքով, հակամարտության կարգավորման խթան կհանդիսանա. - «Առանց դրա հիմնախնդրի լուծումը հնարավոր չէ»:

Այցի հստակ ժամկետներն առայժմ սահմանված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG