«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե անկախությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրում են անկախ Հայաստանում» կոչերով այսօր «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին հանրահավաքը, որին մասնակցեց ավելի քան 1000 մարդ: Դրանով մեկնարկեց «Այլընտրանք»-֊ի հանրահավաքային շարքը, որը, ըստ նախաձեռնողների, պետք է շարունակվի մինչեւ ընտրություններ:
Փետրվարի 20֊-ի ընտրությունը խորհրդանշական էր. 19 տարի առաջ փետրվարի 20-ից մարդիկ սկսեցին պայքարել խորհրդային վարչակարգի դեմ: Ինչպես նախաձեռնողներն էին հայտարարում` այն ժամանակ ու՞մ մտքով կանցներ, որ 19 տարի հետո «անկախ Հայաստանում էլ պետք է անհրաժեշտություն առաջանա վարչակարգն ու բռնապետությունը թոթափելու»:
«Մեր երկիրն այսօր ներքին եւ արտաքին ասպատակությունների թիրախ է: Սափրագլուխների, ծախու չինովնիկների բանդաները ծախում են մեր երկիրը, մտել են մեր տուն, ստրկացնում են մեր երեխաներին»,- կարծիք հայտնեց նախաձեռնող խմբի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Մեր թշնամին Թուրքիան չէ, Ադրբեջանը չէ, ավելին` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն, մեր թշնամին մեր մեջ նստած ստրուկն է», - ասաց խմբի անդամ Միքայել Կարապետյանը:
«Այլընտրանք»-֊ի անդամները համամիտ չէին այն կոչերին, թե պետք է, նախ, իշխանափոխություն իրականացնել, հետո որոշել անելիքը: Ըստ նախաձեռնեղների, պետք է իմանալ անելիքը, հետո իշխանափոխություն իրականացնել: Իսկ իշխանափոխությունը, նրանց կարծիքով, այս հանրահավաքային շարքի ցանկալի ավարտն է լինելու:
Շարժման մասնակիցները ավելի մանրամասն իրենց առաջիկա ծրագրերը չհրապարակեցին, միայն նշեցին, որ կողմնակից են ընդդիմության լիդերների համախմբման ճանապարհով «ոչ լեգիտիմ նախագահին իմփիչմենտ հայտարարելուն»:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանք խոստացան անդրադառնալ մարտի 2-ին կայանալիք հաջորդ հանրահավաքում:
Հանրահավաքին ներկա Ազգային ժողով֊ի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրենց իշխանության տարիներին չկա՞ր կոռուպցիա, ասաց. - «Ցանկացած իշխանության դեպքում կա կաշառակերություն, դա կա աշխարհի բոլոր երկրներում: Բայց այլ բան է կաշառակերությունը, այլ բան է` կոռուպցիան»:
«Այլընտրանք» նախաձեռնության հանրահավաքը շարունակվեց բողոքի երթով դեպի Ռադիոտուն: Ցուցարարները պահանջեցին պաշտպանել ազատ խոսքի իրավունքը` վկայակոչելով, որ մի շարք հեռուստաընկերություններ նույնիսկ հրաժարվել են եթեր արձակել այսօրվա հանրահավաքի մասին իրենց հայտարարությունը:
Ցուցարարները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հանձնեցին իրենց նամակը` պահանջելով պաշտպանել եթերի եւ ազատ խոսքի իրենց իրավունքը:
Իրինա Հովհաննիսյան