Մատչելիության հղումներ

Շեւարդնաձե. «Վաղ թե ուշ հայերը կհասկանան, որ պետք է գտնել ղարաբաղյան խնդրի լուծումը»


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ռուսաստանյան «Ռեգիոն պլյուս» ամսագրին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե «Հայաստանին անհրաժեշտ է հաշվի նստել Ադրբեջանի հետ»:

«Ես կարծում եմ, վաղ թե ուշ հայերը կհասկանան, որ պետք է գտնել ղարաբաղյան խնդրի լուծումը, այլապես Հայաստանը կարող է կորցնել իր անկախությունը», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հարցազրույցում ասել է Շեւարդնաձեն: - «Որովհետեւ Ադրբեջանն ուժեղ պետություն է եւ ուժով կարող է լուծել ցանկացած խնդիր»։

Վրաստանի նախկին նախագահը նաեւ ասել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք աջակցում են Սամցխե-Ջավախքի` ինքնավարություն պահանջող խմբերին:

«Հայաստանում կան այդպիսի ուժեր, թեեւ իրենք [հայերը] պետք է հասկանան, որ ոչ մի լավ բանի դա չի բերի», - ասել է նա` հավելելով նաեւ, որ վերջին շրջանում` Վրաստանի տարածքից ռուսական զորքերը դուրս բերելուց հետո, այդ խմբերը «իրենց ավելի հանգիստ են սկսել պահել»:

Էդուարդ Շեւարդնաձեի կարծիքով, հայերը «միշտ էլ ռուսական զորքերի կողմնակից են եղել»։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG