Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հիմնադրվել է Կալիֆորնիայի հայերի միությունը՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ

Լոս Անջելեսում հիմնադրվեց Կալիֆորնիայի հայերի միությունը։
Կազմակերպությունն ընտրել է 17֊-հոգանոց վարչություն, որն էլ նախագահի պարտականությունները հանձնել է նախկին ծանրորդ, Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին։

Ինչպես վարչության անդամներն են ասում, նման կազմակերպություն հիմնելու մտադրությունը կար դեռեւս 1998 թվականից, սակայն գործուն քայլերի դիմելու պահը հասունացել է այսօր։ Բացի Կալիֆորնիայի հայերին համախմբելու, յուրաքանչյուր հայի իրավունքները պաշտպանելու պարտականություններ ստանձնելուց, միությունը, ըստ նախաձեռնողների, ունի նաեւ Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակցելու նպատակ։

Ինչպես տեղեկացրեց Յուրի Վարդանյանը, կազմակերպությանը մի քանի օրվա ընթացքում անդամագրվել է հազարից ավելի մարդ։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես
XS
SM
MD
LG