«Ոսկե արջ» եւ «Արծաթե արջ» մրցանակների համար պայքարել է մրցութային բաժնում ընդգրկված 22 կինոժապավեն, շուրջ 100 ֆիլմեր են ցուցադրվել փառատոնի մյուս բաժիններում: Կինոփառատոնին մասնակցելու եւ այն լուսաբանելու համար Բեռլին էին ժամանել 19 000 կինեմատոգրաֆիստներ եւ 3800 լրագրողներ՝ 120 երկրներից:
2007 թվականի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ջոզեֆ Սեդարը՝ «Բոֆորտ» ֆիլմի համար:
Ժյուրիի գլխավոր մրցանակներից մեկը՝ «Արծաթե արջ»֊-ը նվաճել է Արիել Ռոթթերի «Մյուսը» ֆիլմը: Նույն ֆիլմում նկարահանված Հուլիո Չավեսը ճանաչվել է լավագույն դերասան ու նվաճել եւս մեկ «Արծաթե արջ»:
2007 թվականի լավագույն դերասանուհի է ճանաչվել Նինա Հոսսը՝ Քրիսթիան Փեցոլդի «Yella» ֆիլմում իր դերակատարման համար:
Բեռլինի կինոփառատոնում Հայաստանը ներկայացնող ֆիլմ չի եղել, սակայն որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Բեռլինալե» - ի եւ «Ոսկե ծիրան» - ֊ի կազմակերպիչների միջեւ:
Հուլիսին Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Տավիանի եղբայրների «Արտույտի ագարակը» ֆիլմով, որը հուզիչ ընդունելություն է գտել Բեռլինի միջազգային կինոփառատոնում:
«Արտույտի ագարակը» Բեռլինի փառատոնին մասնակցել է ոչ մրցութային կարգով. կայացել է նրա առաջին ցուցադրությունը: «Արտույտի ագարակը» կինոնկարը, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության, այդ ժամանակ Թուրքիայում բնակված հարուստ հայ ընտանիքի բնաջնջման մասին, ըստ բեմադրիչների՝ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների, «հակաթուրքական չէ»:
Բեռլինի միջազգային կինոփառատոնին մասնակցել է նաեւ ծնունդով բեյրութցի, 36-ամյա կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը՝ իր «Քարեդարյան հպում» առաջին գեղարվեստական ֆիլմով:
Հասմիկ Սմբատյան