Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «2008 թվականին Իրանից կստանանք նույնքան գազ, որքան Ռուսաստանից»


Հայաստանի վարչապետը հայտնել է, որ հաջորդ տարի Իրանից կստացվի նույնքան գազ, որքան Ռուսաստանից:

«Հուսով եմ, որ 2008 թվականին մենք Իրանից նույնքան գազ կստանանք, որքան Ռուսաստանից»,֊ - ասել է Անդրանիկ Մարգարյանը Jane’s հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում:

Կենտրոնի մասնագետները պնդում են, թե Իրանից Հայաստան երկու գազատար է կառուցվելու, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի այս տարի, իսկ երկրորդը՝ 2008 թվականին:

Վարչապետը նաեւ փաստել է, որ Հայաստանը վարում է միջազգային հանրությանը ինտեգրվելու քաղաքականություն: Սակայն հետազոտական կենտրոնի մասնագետները հարց են տալիս. «Արդյո՞ք կհաջողվի հասնել այդ նպատակին, հաշվի առնելով Երեւանի կախվածությունը Մոսկվայից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG