Շենքում կատարվող շինարարական աշխատանքների հետեւանքով շարքից դուրս է եկել քոլեջին ջուր մատակարարող միակ ջրագիծը:
Կրթօջախին հատկացված տարածքը վաճառված չէ, բայց քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի կարծիքով, շենքի նոր սեփականատերերն ամեն բան անում են, որպեսզի իրենք նույնպես վաճառեն իրենց տարածքն ու լքեն շենքը: Այս հանգամանքի հետ է տնօրենը կապում, մասնավորապես, հոսանքազրկումը:
Բակունցն ասում է, որ իրենք շարունակելու են նույն շենքում աշխատել մինչեւ մշակույթի նախարարության կողմից հատկացված նոր շենք տեղափոխվելը: Վերջինս, սակայն, դեռ պիտի վերանորոգվի:
Ակսել Բակունցը քոլեջը ղեկավարում է 1986 թվականից: Այստեղ դասավանդել են Տաթեւիկ Հովհաննիսյանը, Աշոտ Ղազարյանը, այժմ դասավանդում են Ռուբեն Մաթեւոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Անահիտ Մազմանյանը եւ շատ ուրիշ հայտնի արվեստագտներ:
Այս քոլեջից իրենց առաջին քայլերն են սկսել Սյուզան Մարգարյանը, Էմմա Պետրոսյանը, Գոգան ու երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանը:
Նարինե Ղալեչյան