Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ին է փոխանցվել ընտրություններին դիտորդներ գործուղելու՝ Հայաստանի արտգործնախարության հրավերը


Այսօր ԵԱՀԿ-ին է փոխանցվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդներ գործուղելու՝ Հայաստանի արտգործնախարարության հրավերը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը կազմակերպության Մշտական խորհրդում պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ, եւ ներկայացրել է արտգործնախարարության հրավերը ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG