Մատչելիության հղումներ

Էստոնիայի նախագահը վետո է դրել խորհրդային հուշարձանները ապամոնտաժել թույլատրող օրենքի վրա


Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը վետո է դրել այսօր երկրի խորհրդարանի ընդունած օրենքի վրա, որով թույլատրվում է ապամոնտաժել խորհրդային հուշարձանները երկրի տարածքում:

«Արգելված կառույցների ապամոնտաժման մասին» անվանումով օրինագիծը այսօր ավելի վաղ ստացել է 101 խորհրդարանականներից 46-ի աջակցությունը, դեմ են քվեարկել 44 պատգամավորներ:

Օրինագծի քննադատները շեշտում են, որ դրա ընդունման հիմնական նպատակն է երկրի մայրաքաղաք Տալլինի կենտրոնում Երկրորդ աշխարհամարտից հետո տեղադրված Կարմիր բանակի զինվորի բրոնզե արձանը հանելը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը այսօր հայտարարել է, թե օրինագծի ընդունումը «ամոթ է Էստոնիայի եւ իր խորհրդարանի համար», եւ թե այդ օրենքը «վերակենդանացնում է ֆաշիզմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG