Մատչելիության հղումներ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը պատրաստ է մեկնել Ադրբեջան


«Մենք չենք հրաժարվել Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելուց, պարզապես ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից խնդրել ենք ապահովել մեր անվտանգությունը, ինչպես նաեւ մուտքի վիզաների հետ կապված խնդիրը լուծել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը:

Նա հերքեց ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, համաձայն որոնց, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ավելին, Հայաստանի հավաքականն արդեն նախապատրաստվում է մրցաշարին:

Լյովա Վարդանյանը նշում է, որ օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Մանուկյանի հետ հանդիպել են ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-֊ի նախագահին: Պաշտոնյան խոստացել է, որ Ադրբեջանում հայ մարզիկների անվտանգությունն ապահովված կլինի եւ խնդիրներ չեն լինի նաեւ մուտքի վիզաների հետ:

«Մենք ցանկացանք համաձայնությունը ձեւակերպել փաստաթղթի տեսքով, սակայն ՖԻԼԱ -ն դեռ չի պատասխանել մեր նամակին», - հայտնեց Լյովա Վարդանյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG