Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը վաղը Փարիզում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այս գիշեր մեկնում է Փարիզ, որտեղ վաղը հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասիեն այսօր Փարիզում սկսում են հերթական խորհրդակցությունները՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդել է Անջեյ Կասպրշիկը, երկօրյա խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ մարտին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործախարարների հանդիպում կազմակերպելու հարցը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են նաեւ, որ փետրվարի 20-ին նախատեսվում է Գերմանիայի Դաշնության արտգործնախարար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG