Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում նախկին Խորհրդային Միության երկու քաղաքացիներ մահվան են դատապարտվել


Լոս Անջելեսի դատարանը մահվան է դատապարտել նախկին Խորհրդային Միությունից երկու անձանց, որոնք մեղադրվում են Կալիֆորնիայում ռուս ունեւոր ներգաղթյալների առեւանգման եւ սպանության մեջ:

Ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի, 41-ամյա Յուրի Միխելը եւ 40-ամյա Յուրիուս Կադամովասը գլխավորել են հանցավոր խումբ, որը Լոս Անջելեսի շրջանում ռուս ունեւոր ներգաղթյալների էր առեւանգում եւ նրանց ընտանիքներից ու հարազատներից գլխագին պահանջում:

Առեւանգվածներից 5-ը սպանվել են հանցագործների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG