Մատչելիության հղումներ

«ՀՄՀ - Հայաստան»-ը 18,5 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել երեք կազմակերպությունների կոնսորցիումի հետ


«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») եւ «ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ» (ԱՄՆ), «Արկադիս Եվրոկոնսալտ» (Հոլանդիա) եւ «Վիստա» (Հայաստան) կազմակերպություններից կազմված կոնսորցիումի միջեւ այսօր խորհրդատվական ծառայությունների մատուցման 18,5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել՝ 56 ամիս ժամկետով:

«ՀՄՀ - Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում` նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ:

Փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է, որ կոնսորցիումը պետք է իրականացնի բոլոր այն խորհրդատվական գործառույթները, որոնք անհրաժեշտ են «ՀՄՀ - Հայաստան»-ի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի իրականացման համար:

Կիրականացվի ֆերմերների ուսուցում եւ ցուցադրական տնտեսությունների ստեղծում, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրում եւ գյուղատնտեսական մթերքների սպառման շուկաների ուսումնասիրում:

Հայաստանի կառավարության եւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջեւ ստորագրված համաձայնագրով, որի ընդհանուր արժեքն է 235,65 միլիոն դոլար, նախատեսվում է մի շարք ծրագրերի իրականացում, որոնք միտված են Հայաստանի գյուղական աղքատության կրճատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG