«Մարտի 1-ից Հայաստան կներմուծվի ավելի էժան ու ավելի արագընթաց ինտերնետային կապ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Որոշ տեղեկություններով՝ արագընթաց ինտերնետային կապի նոր մատակարարը եվրոպական եւ հայաստանյան համատեղ ընկերություն է: Անդրանիկ Մանուկյանը չկամեցավ առայժմ հայտնել մանրամասները` ասելով, որ առաջիկայում ընկերությունն ինքը տեղեկություններ կհրապարակի գործարքի մասին:
Ինտերնետ կապի նոր մատակարարի մուտքը Հայաստան հնարավոր դարձավ, երբ փոխվեց «ԱրմենՏել»-ի սեփականատերը եւ նոր սեփականատիրոջ հետ գործարքի արդյունքում վերացվեց ինտերնետ կապի մենաշնորհը Հայաստանում:
Ռուզան Խաչատրյան