Մատչելիության հղումներ

Լիբանանում երկու ավտոբուսների ռմբահարման հետեւանքով զոհվել է 3 մարդ


Առնվազն 3 մարդ է զոհվել այսօր Լիբանանում երկու ավտոբուսների ռմբահարման հետեւանքով, կան մոտ երկու տասնյակ վիրավորներ:

Ավտոբուսները պայթեցվել են Բեյրութից հյուսիս գտնվող՝ քրիստոնյաներով բնակեցված Բիքֆայա լեռնային ավանում:

Վաղը Լիբանանում նախատեսված են միջոցառումներ՝ նվիրված երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության երկրորդ տարելիցին, ինչի կապակցությամբ ձեռնարկվող անվտանգության խիստ միջոցները, փաստորեն, չկանխեցին ահաբեկչական գործողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG