Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետ Յաշար Բույուքանիթը իր ամերիկացի պաշտոնակից Փիթեր Փեյսի հրավերով կիրակի օրը մեկնելու է ԱՄՆ: Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Միացյալ Նահանգներում կայանալիք հանդիպումների օրակարգում են Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարին, Մերձավոր Արեւելքի իրավիճակին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին առնչվող հարցեր:
Նախատեսված են Բույուքանիթի հանդիպումները ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի, պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի, Փիթեր Փեյսի եւ շտաբի պետ Փիթեր Շումաքերի հետ:
Թուրքիայի գլխավոր շտաբի պետի այցը կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը: