Դրանցից ոչնչով չեն տարբերվում նաեւ բուհական գրադարանները, քանի որ բավականաչափ միջոցներ չունենալու պատճառով դրանք չեն համալրվում նոր գրքերով: Շատերը մինչ այսօր գոյատեւում են միայն նվիրատվությունների շնորհիվ, ինչը մեծ գործեր սկսելու, բարեփոխումներ կատարելու համար ուղղակի բավարար չէ:
Հայաստանի ազգային գրադարանն այս տարի կնշի իր հիմնադրման 175-ամյակը: Գրադարանում պահվում է 6,5 միլիոն տպագիր գիրք, որոնցից օգտվում են հիմնականում երիտասարդները: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ գրադարան օրական այցելում է 800-900 ուսանող: Սակայն եթե ուզում ես օգտվել գրադարանի գրքերից, պետք է դա անես տեղում՝ նստես եւ ընթերցես խոնավ ու ցուրտ ընթերցասրահում, քանի որ գիրքը տուն չի թույլատրվում տանել:
«Այսօր կառավարությունը պետք է մտածի նաեւ գյուղական գրադարանների մասին, քանի որ դրանք ուղղակի ձեւական գրանցված են, դրանցից շատերն էլ սեփականաշնորհվել են որոշ մարդկանց կողմից եւ փակվել», - ասում է Դավիթ Սարգսյանը:
Գրադարանները հիմնականում համալրվում են նոր գրքերով եւ գույքով տարբեր միջազգային կազմակերպությունների, ծրագրերի, ինչպես նաեւ գրողների նվիրատվությունների շնորհիվ:
Հայաստանցի ուսանողները խոստովանում են, որ հաճույքով կգնային գրադարան, եթե իրենց բարեհամբույր սպասարկեին եւ եթե այնտեղ ամեն ինչ թվայնացված լիներ:
Լիանա Մնացականյան