Մատչելիության հղումներ

Երեւանում կկայանա ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության հարցերով համադրման հանձնախմբի նիստը


Փետրվարի 14-16-ը Երեւանում կանցկացվի ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման հանձնախմբի նիստը եւ ուսումնամեթոդական հավաքը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, փետրվարի 14-ին Երեւան կժամանի ԱՊՀ-ի անդամ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի հարցերով համադրման հանձնախմբի նախագահ, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորած պատվիրակությունը, որը նույն օրը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտ, ծաղկեպսակ կտեղադրի ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Հաջորդ օրը Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում կկայանա ուսումնամեթոդական հավաքի բացումը, ապա նախատեսված է այցելություն «Էրեբունի» օդանավակայան եւ ԱՊՀ-ի ՀՕՊ հարցերով համադրման հանձնախմբի նիստը՝ պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը:

Վերջին օրը նախատեսված է այցելություն Չոբան-Քարայի զորամաս, ճեպազրույց «Էրեբունի» օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG