Մատչելիության հղումներ

Սարկոզին առաջարկում է ստեղծել Միջերկրական միություն՝ Թուրքիայի մասնակցությամբ


Ֆրանսիայի նախագահության թեկնածու, ներքին գործերի եւ տարածքային զարգացման նախարար Նիկոլա Սարկոզին կարծիք է հայտնել, թե նպատակահարմար է ստեղծել Միջերկրական երկրների միություն, որում կընդգրկվի նաեւ Թուրքիան:

Սարկոզիի խոսքերով, դա կարող է լինել միություն, որը հիմնված կլինի Եվրամիության մոդելի վրա: Այդ նախաձեռնությունը կարող են իրականացնել Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը եւ Կիպրոսը:

Սարկոզին ասել է, որ այդօրինակ միությունը կարող է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ եւ մի օր երկու միությունները կարող են նույնիսկ ստեղծել համատեղ կառույցներ:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ Սարկոզին բազմիցս ասել է, որ ինքը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը:

Նախագահական ընտրություններից առաջ կատարված հարցումները վկայում են, որ Նիկոլա Սարկոզին ունի հաղթելու մեծ հնարավորություն: Սարկոզիի հիմնական մրցակիցը Սեգոլեն Ռուայալն է Սոցիալիստական կուսակցությունից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG