Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ քննարկում է Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը


«Մենք հասկանում ենք հարցի նրբությունը Թուրքիայում: Մենք հասկանում ենք հարցի նրբությունը Միացյալ Նահանգների եւ աշխարհի այլ վայրերի այլ համայնքներում: Մենք Կոնգրեսի հետ քննարկում ենք այդ հարցը», - հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄաքՔորմաքը, չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում անդրադառնալով Ներկայացուցիչների պալատին ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին:

«Կարծում եմ, արտգործնախարար Գյուլը եւ Թուրքիայի կառավարությունը քաջատեղյակ են կառավարման մեր համակարգին եւ հասկանում են, որ Կոնգրեսը իշխանության անկախ ճյուղ է», - ընդգծել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով. -«Այնուհանդերձ, մենք այդ հարցով սերտ կապի մեջ ենք Կոնգրեսի անդամների հետ, եւ մենք նրանց փոխանցել ենք հատուկ այդ բանաձեւի կապակցությամբ Թուրքիայի կառավարության՝ մեզ հայտնած մտահոգությունները»:

Օրերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչներին` այդ թվում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, հորդորել էր կանխել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:

Գյուլը զգուշացրել է, թե բանաձեւի ընդունումը լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG