Մատչելիության հղումներ

Անդորրա - Հայաստան՝ 0:0


Երեկ ուշ երեկոյան Անդորրայում` «Կոմունալ» մարզադաշտում, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Խաղի նման ելքը մեկնաբանները անհաջող են համարում Հայաստանի հավաքականի համար, քանի որ Անդորրան դասվում է կիսապրոֆեսիոնալ հավաքականների շարքին: Մինչ այս 2 հավաքականները հանդիպել են 5 անգամ, 5 խաղում էլ հաղթել է մեր ընտրանին:

Երեկվա խաղին տարբեր պատճառներով չեն մասնակցել Հայաստանի հավաքականի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ` այդ թվում Աղվան Մկրտչյանը, Էդգար Մանուչարյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG