Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության էր արժանացել նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա հունվարի 26-ի նիստում:
Փաստաթղթում սահմանված են Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները՝ անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը, խաղաղությունը եւ միջազգային համագործակցությունը, հայապահպանությունը, բարեկեցությունը:
Ինչպես նշված է Հայաստանի նախագահի մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ, ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են` պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, իրավունքի գերակայության ապահովումը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը, դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը, զինված ուժերի մարտունակությունը, անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը, արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը, սոցիալական արդարության ապահովումը:
Ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական եւ միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաեւ ըստ փաստաթղթում նշված նպատակների իրականացման: