Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը այցելելու է Ուրուգվայ


Ըստ Ուրուգվայի նախագահի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության, գալիք մարտի սկզբին երկրի նախագահ Տաբարե Վասկեսի հրավերով Մոնտեվիդեո է այցելելու Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

«Օբսերվատոր» թերթը փոխանցում է, որ այցի նպատակը երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացումն է: Թերթը նշում է նաեւ, որ այցի կոնկրետ օրը չի նշվում անվտանգության նկատառումներով:

Բուշի առաջիկա այցը արդեն հարուցել է արմատական ձախակողմյան խմբավորումների բողոքի ալիքը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG