Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է ցանկանում


«Ազգային միաբանություն» կուսակցությունը դիմել է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին եւ ԱՊՀ-ի երկրների դեսպաններին` հորդորելով «երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել ընտրական գործընթացի ամբողջ ժամանակաշրջանում»:

«Այս խնդիրը առավել կարեւորում ենք, քանի որ, ինչպես վկայում են սոցիոլոգիական հարցումների գործում մասնագիտացած հեղինակավոր կենտրոնների վերլուծությունները, մեր ազգաբնակչության 97,6 տոկոսը համոզված է, որ Հայաստանում օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ նախապայմանն է ազատ, արդար ընտրությունների անցկացումը», - ասված է կուսակցության նախագահության դիմումում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են մայիսի 12֊-ին:

ԵԱՀԿ֊-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի ընտրություններից 1-1,5 ամիս առաջ, իսկ ավելի վաղ մեկ այլ պատվիրակություն կգա` հետեւելու նախապատրաստական աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG