Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը զգուշացրել է, թե 20-րդ դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն որակող բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսում վնաս կհասցնի Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին:
«Նույնիսկ չպարտավորեցնող բանաձեւի ընդունումը [Կոնգրեսի] պալատներից որեւէ մեկի կողմից լուրջ վնաս կհասցնի մեր երկկողմ հարաբերություններին», - հայտարարել է Գյուլը՝ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով Վաշինգտոն կատարած իր պաշտոնական այցի արդյունքները:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, այդ բանաձեւը բացասական ազդեցություն կունենա թուրք - ամերիկյան սերտ համագործակցության վրա, մասնավորապես՝ Իրաքում քաղաքական կայունություն հաստատելու, միջուկային զենքի տարածումը կանխելու, ասիական Էներգետիկ աղբյուրները եվրոպական շուկաներին միացնելու հարցերում:
Աբդուլա Գյուլը զգուշացրել է նաեւ, թե «ԱՄՆ-ի կառավարությունը չպետք է ներգրավվի Հայոց ցեղասպանության հարցով զգայուն բանավեճում»:
«Ես կարծում եմ, որ թուրք - ամերիկյան հարաբերությունները չպետք է այս խնդրի պատանդը դառնան: Ես տեսնում եմ, որ սա իրական վտանգ է մեր հարաբերություների համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Աբդուլա Գյուլը քննարկել են նաեւ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին հունվարի վերջին ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Պետդեպարտամենտի պաշտոնյաները վստահեցրել են, թե վարչակազմը կոնգրեսականների հետ աշխատելու է բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ:
«Կոնգրեսական բանաձեւը վիթխարի հարված կլիներ մեր երկկողմ հարաբերությունների համար», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան՝ հավելելով. - «Մենք սովորականից ավելի ջանասիրաբար ենք աշխատում»:
Ռուզաննա Ստեփանյան