Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին եւ Ալիեւը քննարկել են նոր երկաթուղու նախագիծը


Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Բաքու֊ - Թբիլիսի ֊Կարս երկաթուղու շինարարության ծրագիրը:

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում, որի նախաձեռնողը վրացական կողմն է, քննարկվել է նաեւ ադրբեջանական գազի մատակարարման հարցը:

Վաղը Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանելու են Թբիլիսի, որտեղ կայանալու է երկաթգծի կառուցման մասին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ երկաթուղու վրացական հատվածը կառուցելու համար Ադրբեջանը Վրաստանին 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու՝ 25 տարով, տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Ամբողջ երկաթուղու շինարարության արժեքն է 422 միլիոն:

Հայաստանը խիստ ընդդիմանում է նոր երկաթուղու կառուցմանը, պնդելով, թե պետք է վերագործարկվի Կարս֊ - Գյումրի երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG