«Ակոս» թերթի խմբագրապետի սպանությունը չկանխելու մեղադրանքով աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հատուկ ծառայության ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերը:
Անցած տարի Ստամբուլի ոստիկանությունը զգուշացում էր ստացել Տրապիզոնից, որ Դինքի վրա մահափորձ է պատրաստվում: «Սաբահ» թերթն այսօր գրում է, որ Գյուլերին հեռացրել են այն բանի համար, որ նա զգուշացումը չի փոխանցել իր ղեկավարներին:
Թուրք անանուն պաշտոնյան «Ֆրանսպրես»֊-ին փոխանցել է, որ Գյուլերը հեռացվել է քննիչների պահանջով: Նա ասել է, որ քննիչները շարունակում են պարզել՝ արդյո՞ք ոստիկանության պաշտոնյանները թերացել են Դինքի անվտանգությունն ապահովելու գործում: