Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շաբաթավերջին կմեկնի Իրան` հստակեցնելու Իրան - Հայաստան գազատարի բացման ժամկետները:
«Մոտ օրերս գնում եմ Թեհրան` գազամուղի բացման եւ մյուս բոլոր մեր հարաբերությունները քննարկելու: Այդ թվում նաեւ կորոշենց, թե որ օրն է բացվում [գազատարը]», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսիսյանը` ճշտելով. - «Մարտին կամ ապրիլին»:
Գազատարում ռուսական կողմի ներգրավվածությանը վերաբերող հարցին նախարարը պատասխանեց. - «Նախ, գազատարը մինչեւ չվերջացնենք, անհրաժեշտ շահագործման երաշխիքային ժամկետը մինչեւ չանցնենք, նման խնդիր չի կարող լինել»:
Նախարարի խոսքերով, դա կարող է տեւել 3-6 ամիս, ինչից հետո «նոր կարող է խոսք գնալ կառավարման տալու վերաբերյալ»:
Արմեն Մովսիսյանի խոսքերով, մեկ-երկու տարի հետո Իրան – Հայաստան գազատարը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության հարց է լուծելու. - «Մեկ-երկու տարի հետո հարավից ներկրվող գազի ծավալները հնարավորություն կունենանք հավասարեցնելու հյուսիսից ներկրվող գազի ծավալներին»:
Աստղիկ Բեդեւյան